Իրանը մշակել է Իսրայելին հարյուրավոր բալիստիկ հրթիռներով հակահարված հասցնելու ծրագիր՝ հրեական պետության կողմից հարձակման դեպքում՝ գրել է ամերիկյան New York Times թերթը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային։ CBS News հեռուստաալիքը ավելի վաղ հաղորդել էր, որ Իսրայելը լիովին պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանում: Նշվել էր, որ Վաշինգտոնը սպասում էր հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտներին ուղղված Իրանի հարվածներին:               
 

ԱԺ-ին կարող ենք տուն ուղարկել

ԱԺ-ին կարող ենք տուն ուղարկել
23.06.2020 | 19:05

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ՍԴ չուղարկելու հիմնական պատճառը, ըստ ԱԺ մեծամասնության, այն է, որ շահերի բախում կա։ Ավելի ստույգ, Հրայր Թովմասյանը չի կարող իր հրաժարականի մասին հարցին անկողմնակալ մոտենալ ու արդարացի եզրակացություն տալ։ Այսօր այս հարցին անդրադարձավ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ ընդգծելով, որ նույն տրամաբանությամբ ԱԺ-ն չի կարող քննարկել մի հարց, որն իրեն է վերաբերում։ Այս տրամաբանությունը զարգացնելով, հավելենք, որ խորհրդարանը մեծ հաշվով գործ չունի անելու, որովհետև ցանկացած նախագիծ այս կամ այն պատգամավորի կամ պատգամավորների խմբի շահերին է հարվածում։ Գործարարների կամ այս իշխանության թեթև ձեռքով որակված սեփականատերերի թշնամին է հարկային բեռի ավելացման ցանկացած նախագիծ։ Տարբեր կենտրոններից սնուցվող պատգամավորների ու դրանց ՀԿ-ների գործունեությանը վնասող ցանկացած նախագծում ևս շահեր բախում կա, վիճակախաղերի բիզնեսից օգուտներ քաղող պատգամավորի շահերի բախում կլինի, եթե այդ բիզնեսը սահմանափակող նախագիծ բերվի խորհրդարան։ Շատ երկար կարելի է այս շարքը շարունակել։


Սակայն այս ամենը չի նշանակում, որ կառավարությունը նախագծեր չպետք է խորհրդարան ուղարկի ու միանգամից դրանք օրենք հռչակի։ Կամ էլ խորհրդարան ներկայացնելուց շահերի բախում «ունեցող» պատգամավորին հաստատ դահլիճից դուրս չեն հանում, չէ՞։ Չնայած այս իշխանությունից ո՞վ է գլուխ հանում, գուցե մի օր էլ կառավարությունը համ նախագիծ մշակի, համ էլ միանգամից այն օրենք դարձնի։ Հենց ճիշտ էլ կանի, ու՞մ է պետք այսպիսի ԱԺ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7328

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ